Monthly Archives: December 2021

Ձմեռ

Ձմեռը տարվա ամենագեղեցիկ, ամենահեքիաթային, ամենավառ եղանակներից մեկն է, ինչպես նաև իմ ամենասիրելի: Նոր տարին մեզ համար բացում է նոր հույսեր, նոր երազանքներ և դրանք իրագործելու նոր հնարավորություններ: Սիրում եմ, երբ դու տանը նստած ես, իսկ դրսում սառնամանիք է, անդադար ձյուն է գալիս: Փոքրուց մինչ հիմա հավատում եմ, ամեն տարի նամակ եմ գրում իմ սիրելի Ձմեռ պապիկին: Ես շատ եմ սիրում նվերներ ստանալ, բայց ավելի շատ ինձ հաճելի է, երբ ես եմ հետաքրքիր անակնկալներով ուրախացնում իմ հարազատներին: Շատ եմ սիրում տարվա այս եղանակը, քանի որ ծնվել եմ ձմռանը: Ձմեռը միշտ էլ տարբերվել և գրավել է իմ ուշադրությունը: